Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սահմանապահ բնակավայրերի երեխաները, դժվար է ասել, ընդհանրապես Երևանում եղե ՞լ են կամ դիտե՞լ են որևէ ներկայացում»

«Սահմանապահ բնակավայրերի երեխաները, դժվար է ասել, ընդհանրապես Երևանում եղե ՞լ են կամ դիտե՞լ են որևէ ներկայացում»
07.05.2015 | 18:46

Մշակույթի նախարարությունը 2015 թվականին պետական բյուջեով հաստատված հատկացումների շրջանակներում սկսում է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը: ՀՀ մարզերի (Արարատ, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ, Վայոց ձոր) սահմանապահ համայնքների հանրակրթական դպրոցների 10-14 տարեկան աշակերտները գալու են Երևան, դիտելու են թատերական ներկայացում չէր, համերգային ծրագրեր, այցելելու են թանգարաններ: Այս մասին «Իրատեսին» տեղեկացրեց նախարարության մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ ԱՐՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Ծրագրի առաջին փուլը կկայանա մայիսի 21-22-ին: Երեխաները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կդիտեն «Անուշ» օպերային ներկայացումը, Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում կունկնդրեն Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի մանկական ստեղծագործությունների ազգային նվագարանների համերգային ծրագիրը, կայցելեն Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարան և Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ:
Առավել հեռավոր շրջանների երեխաները մեկ օր կգիշերեն մայրաքաղաքում, մյուսները նույն օրը հետ կվերադառնան: Աբոնեմենտի, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը Երևան քաղաքում ֆինանսավորում է ՀՀ մշակույթի նախարարությունը` ծրագրի շրջանակներում, իսկ տրանսպորտային ծախսերը` մարզից Երևան և հակառակ ուղղությամբ, հոգում են մարզպետարանները:
Ի դեպ , «Անուշ» օպերան դիտելու են նաև երևանյան դպրոցների աշակերտները, ինչպես նաև սիրիահայ երեխաները:
Արմինե Խաչատրյանի կարծիքով` խնդիրը փուլային լուծումներ է պահանջում, ինչը կապված է լրացուցիչ ֆինանսական ծախսերի հետ. «Հաջորդ տարի ընդլայնելու ենք տարիքային խումբը և տարածելու ենք մյուս մարզերի վրա: Մայրաքաղաքի մեր երեխաները, այսպես թե այնպես, առնչվում են մշակույթին, բայց մարզերի, այն էլ սահմանապահ բնակավայրերի երեխաները, դժվար է ասել, ընդհանրապես Երևանում եղե՞լ են կամ դիտե՞լ են որևէ ներկայացում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ